Քաղաքապետարանը համառորեն ի գիտություն չի ընդունում

Քաղաքապետարանը համառորեն ի գիտություն չի ընդունում
Սեպտեմբերի 28-ին, 29-ին, 30-ին Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնելու Հայ ազգային կոնգրեսի  իրազեկման դիմումը քաղաքապետարանը շաբաթ օրը քննարկելուց հետո մերժել է նույն  հիմքով՝ հրապարակում այլ միջոցառում են կազմակերպելու: Սակայն ՀԱԿ ներկայացուցիչ Տիգրան Առաքելյանը փոխանցում է, որ չեն պատրաստվում ի գիտություն ընդունել  քաղաքապետարանի որոշումը: Նրանք այսօր դիմելու են վարչական դատարան՝ վիճարկելու քաղաքապետարանի նախ սեպտեմբերի 24-ի վերաբերյալ որոշումը, ապա` մյուսները: