Այ Վիկտոր, բա ամոթ չի՞

Այ Վիկտոր, բա ամոթ չի՞
Երեկ Ազգային ժողովում մեր թղթակցին պատմել են, որ Վիկտոր Դալլաքյանը ժամանակին 50 հազար դոլարից ավելի գումար է խնդրել Ծառուկյանի մորից` Ռոզա Ծառուկյանից, արտերկրում տղայի վիրահատության համար: Ծառուկյանները ոչ միայն տվել են այդ գումարը, այլեւ պատրաստակամություն հայտնել ամեն ինչով օժանդակել նրա որդու առողջական խնդիրների լուծմանը: Ամիսներ անց պարզվել է, որ գումարը ծախսվել է ոչ թե որդու առողջության կարգավորման, այլ բոլորովին անհայտ նպատակներով:



Այնուամենայնիվ, Ծառուկյանը հարկ չի համարել հաշվետվություն պահանջել Դալլաքյանից: Երեկ այդ պատմությանը լավատեղյակ պատգամավորները վերհիշել էին այն՝ ցնցված էին Դալլաքյանի նախօրեի հայտարարությունից: Մենք կապվեցինք Ծառուկյանների ընտանիքի մերձավորներից մեկի հետ եւ փորձեցինք ճշտել այս տեղեկությունը: Վերջինս հաստատեց այն՝ մի քանի մանրամասներ ավելացնելով, որոնք, ցավոք, տպագրության ենթակա չեն: