Ախր ինչու չեք գնահատում...

Ախր ինչու չեք գնահատում...
«Ես չեմ կարծում, թե ստեղծված իրավիճակում ճիշտ էր պաշտպանության նախարարության դեմ նման լայնածավալ արշավ կազմակերպելը»,- երեկ Ազգային ժողովում բողոքել է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը եւ հպարտորեն հայտարարել. «Զինված ուժերում լուրջ քայլեր են կատարվում՝ կանխելու նման դեպքերը: Ես անձամբ հանդիպում եմ զոհված զինվորների հարազատների հետ կառավարության յուրաքանչյուր նիստից հետո»: Այսինքն՝ զոհվածների հարազատների հետ հանդիպելը մեծ քաջագործություն է, եւ այդ անձանց որդիների դիակները վերադարձրած գերատեսչության ղեկավարը կարող էր եւ չընդունել-չհանդիպել նրանց հետ: Այնպես որ, հարկավոր է գնահատել նախարարի ջանքերը: