Բիշարյանը Հմայակին միայն «քֆուր» չի արել, մնացած ամեն ինչ ասել է

Բիշարյանը Հմայակին միայն «քֆուր» չի արել, մնացած ամեն ինչ ասել է
Արձագանքելով այսօր կայացած մամուլի ասուլիսում Արթուր Բաղդասարյանի մասին քաղաքագետ Հմայակ Հովհաննիսյանի խոսքերին՝ ՕԵԿ կուսակցության անդամ Հեղինե Բիշարյանը տարածել է հաղորդագրություն, որում ասվում է. «Բոլորիս է հայտնի կզելու ֆանտաստիկ կարողություններով օժտված և ժամանակին ազգային տականքի անփառունակ համբավ ձեռք բերած, քաղաքական դաշտում արդեն իսկ ժանգոտված գործիք դարձած Հմայակ Հովհաննիսյանը, որը տարբեր ժամանակներում տարբեր աղբյուրներից սնված փչած ու տրաքած, իր նախադեպը չունեցած էքսկլյուզիվ բացիլ է, որը իր անցած ճանապարհով բոլորիս ապացուցել է, թե քանի անգամ է կզարաններում հայտնվել` սրա նրա դեմ պատվեր կատարելիս, արդյունքում ձեռք բերելով տարբեր պարգևներ (դրանցից էր Երևանի կենտրոնում գտնվող ԿԸՀ-ի նախկին երկհարկանի շենքը և այլն)։ Փաստորեն այս անգամ էլ պատահական չի բացել իր աղբանոցը, մեկ անգամ ևս ապացուցելով, որ կզել է համապատասխան կզարանում հագուրդ տալով ագահ երախին։



Որպես քրիստոնյա մարդ խորհուրդ կտամ կզարաններ գնալիս մեկ-մեկ գաղտնի աղոթել Աստծուն` մեղա գալով կիսականացի դեմքով իր կզող տեսակի ու էության համար։ Իսկ ինչ մնում է Արթուր Բաղդասարյանին, պետք է հպարտորեն ասեմ, որ քաղաքական դաշտում առաջին անգամ Արթուր Բաղդասարյանն ապացուցեց, թե ինչպիսին պետք է լինի արժանապատվություն, սկզբունքայնություն և որոշումներ կայացնող քաղաքական գործիչը և արժանապատվորեն հրաժարական տվեց, և արժանապատվորեն էլ դիմակայեց բոլոր այն դժվարություններին, որոնք ծառացան իր առջև։ Այդ ժամանակահատվածում շատ փուչիկներ պայթեցին ու էլի կպայթեն, բայց ՕԵԿ-ը և նրա նախագահ Արթուր Բաղդասարյանը, մշտապես լինելով հաստատակամ ու սկզբունքային, իրենց ձեռագիրն ունեն քաղաքական դաշտում։



Ասելիքները շատ են, սակայն առայժմ բավարարվենք այսքանով»։



Հիշեցնենք, որ մամուլի ասուլիսում Հովհաննիսյանը, մասնավորապես, ասել էր. «Արթուր Բաղդասարյանը գնաց կզարան, Գագիկ Ծառուկյանը դա չի անում, իրեն տղամարդավարի է պահում։ Ասում է՝ ես ի վերջո կուսակցության նախագահ եմ, թող ժողովուրդն ընտրի. կարող է՝ մեզ է ձայն տալիս։ Հո այդ առաջին տեղը ապահովագրված չէ՞, բրոնյա արված չէ՞ Հանրապետականի համար»։



Tert.am