Մահանան՝ կարկուտ

Մահանան՝ կարկուտ
Երեկ տեղի ունեցած ՀՀ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Ժառանգության» պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը հետաքրքրվեց, թե ինչու է ամբողջ աշխարհում շաքարավազի գինն ընկել 40 տոկոսով, իսկ Հայաստանում բարձրացել 30 տոկոսով: Հարցին պատասխանելու համար ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ամբիոնի մոտ հրավիրեց ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանին: Սա երկար-բարակ սկսեց պատմել Հայաստանի տնտեսական թռիչքների մասին, ներկայացրեց տեղական նշանակության վիճակագրական տվյալներ ու վերջում ասաց, որ ամեն ինչ անում են իրավիճակը կարգավորելու համար: Արմեն Մարտիրոսյանին այլ բան չմնաց, քան դիմել ժողովրդական բանահյուսությանը. «Արտը խախուտ, մահանան՝ կարկուտ, մինչեւ առուն ջուր գա, գորտի աչքը դուրս կգա»: