Ադրբեջանցիք էլի հիստերիա էն բարձրացրել դուդուկի շուրջ

Ադրբեջանցիք էլի հիստերիա էն բարձրացրել դուդուկի շուրջ
Երեկ Վրաստանի խորհրդարանում «ժողովրդավարության միջազգային օրվան» նվիրված ցուցահանդես է կայացել, որին մասնակցել են նաեւ Վրաստանում բնակվող հայերն ու ադրբեջանցիները: Հայկական կողմի ցուցատախտակի վրա պատկերված է եղել հայկական երաժշտական գործիքներից մեկը՝ դուդուկը, «Նախիջեւան 19-րդ դար» մակագրությամբ: Ադրբեջանական կողմը ցուցահանդեսի ղեկավար Դատո Ջանիաշվիլիին բողոքել է հայկական կողմի ներկայացրած մակագրության կապակցությամբ, որից հետո գրությունը հանել են ցուցատախտակից: