Հենրիկ Քոչինյանն այլեւս «Հայավտոճան»-ի տնօրենն է

Հենրիկ Քոչինյանն այլեւս «Հայավտոճան»-ի տնօրենն է
Լոռու նախկին մարզպետ, Վանաձորի հարկայինի նախկին պետ Հենրիկ Քոչինյանին տրանսպորտի եւ կապի նախարարությունում նոր պաշտոն են առաջարկել: Տեղեկությունը Հենրիկ Քոչինյանը հաստատեց: Արդեն մեկ շաբաթ է՝ նա զբաղեցնում է Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն («Հայավտոճան») ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնը: Իրոք որ, տաշած քարը գետնին չի մնում. ՀՀԿ նվիրյալ անդամ լինելը բարձրացնում է նրա գինը: «Հայավտոճանն» զբաղվում  է երկրի ավտոմոբիլային ճանապարհների վիճակի ուսումնասիրմամբ, վերլուծություններ ու ծրագրային առաջարկներ ներկայացնում, ինչպես նաեւ համակարգում ավտոմոբիլային ճանապարհների ընթացիկ պահպանության խնդիրները:



«Ես այդ ոլորտում 12 տարի առաջ 8 տարի շարունակ աշխատել եմ որպես նախարար»,-իր նշանակման հետ կապված՝ ասաց Հենրիկ Քոչինյանը: Թե ինչով է պայմանավորված ՊՈԱԿ-ի նախկին տնօրեն Կարեն Գեւորգյանին Հենրիկ Քոչինյանով փոխարինելու հանգամանքը՝ պարզ չէ: Ինչպես լինում է նման դեպքերում, նախկին տնօրենն աշխատանքից ազատվել է «համաձայն իր դիմումի»:  Կառավարության հունիսի 3-ի որոշմամբ նոր՝ «Տրանսպորտային փոխադրումներ» ՊՈԱԿ էլ է ստեղծվել, որը դեռ գրանցման փուլում է: