Ռեկտորի պաշտոնին շատ աչք կա

Ռեկտորի պաշտոնին շատ աչք կա
Ռեկտորի աթոռն օրհասական խնդիր է դարձել ոչ միայն Երեւանի պետական համալսարանում, այլեւ Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանում: Ըստ լուրերի` առաջիկայում իր պաշտոնից հեռացվելու է  մանկավարժականի ռեկտոր Արտյուշա Ղուկասյանը, որը բուժվում է Գերմանիայում: Որոշ տեղեկությունների համաձայն՝ նա կոկորդի քաղցկեղ ունի:  Մեր տեղեկություններով, շրջանառվում են մի քանի թեկնածուների անուններ՝ կրթության եւ գիտության փոխնախարար Արա Ավետիսյանի, կուլտուրայի ֆակուլտետի դեկան Ռուբեն Միրզախանյանի, իսկ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Գեւորգյանը ռեկտորի երազանքներով ապրում է շատ վաղուց, պարզապես նրան խանգարում է դոկտորի աստիճան չունենալու հանգամանքը: Թեեւ նրա հովանավորն է Ռուբեն Հայրապետյանը, եւ հնարավոր է դա վճռորոշ լինի:



Նշենք, որ Արա Ավետիսյանն ու Արտյուշա Ղուկասյանը քավոր-սանիկական կապեր ունեն: Սակայն թեկնածուների թվում առավել հավանական է համարվում Սերժ Սարգսյանի եղբոր՝ Լեւոն Սարգսյանի թեկնածությունը, որն այժմ ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետում ամբիոնի վարիչ է, եւ որին պատրաստում էին ԵՊՀ ռեկտորի պաշտոնի համար: Նա վերջերս դոկտորականը պաշտպանեց, սակայն էթիկայի տեսանկյունից չեն ուզում գնալ այդ քայլին, քանի որ Սերժ Սարգսյանը ԵՊՀ խորհրդի նախագահն է, ուստի որոշում է կայացվել նրան նշանակել մանկավարժականի ռեկտոր: