Հայոց պատմության էջերը` Facebook-ի տեսքով (հումոր)

Հայոց պատմության էջերը` Facebook-ի տեսքով (հումոր)
Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումը անխուսափելիորեն հանգեցնում է նոր միջավայրերի եւ մշակույթների ձեւավորմանը, գոյություն ունեցող իրողությունների նորովի մեկնաբանությանը: Facebook սոցիալական ցանցի գերիշխող դերը աշխարհի ինտերնետ օգտագործողների շրջանում (ավելի քան 500 միլիոն այցելու) ծնունդ տվեց մի շարք, եթե կարելի է երեւույթն այդպես անվանել, ենթամշակույթների: Ամենահետաքրքիրներից, յուրօրինակներից ու զվարճալիներից մեկը համաշխարհային պատմության վերաշարադրման գաղափարն է Ֆեյսբուքյան ոճով: Հումորային այս գաղափարի իրականացման առաջին փորձերը կատարվել էին դեռ ամիսներ առաջ մի շարք բլոգերների կողմից, եւ այդ աշխատանքներին ծանոթանալը նրանց համար, ովքեր օգտվում են Facebook-ից եւ ծանոթ են այդ ցանցի նրբություններին, բավական զվարճալի կթվա: Այստեղ, օրինակ, կարող եք դիտել եւ ընթերցել 2-րդ աշխարհամարտի համառոտ պատմությունը` Ֆեյսբուքյան ոճով, իսկ այստեղ` համաշխարհային այլ կարեւոր իրադարձությունների յուրովի մեկնաբանությունը, նույնիսկ` աշխարհի արարման մասին: Եվ ահա ի զարմանս մեզ, սոցիալական ցանցի հայկական հանրույթում հայտնաբերեցինք նաեւ հայկական պատմության «ֆեյսբուքականացման» բավական հաջող փորձեր: Դրանք տեղադրված են Հայոց Ֆեյսբուքագրություն խմբի էջում, որի հեղինակն է Արտավազդ Եղիազարյանը: Նորովի նայենք մեր պատմությանը, օգտագործենք նորագույն տեխնոլոգիաները հայեցի. ահա այսպիսին է հումորային նախագծի նշանաբանը: Թերթելով էջերը` կարող եք ծանոթանալ այդ աշխատանքներին, որոնք ոմանց համար կարող են անհասկանալի թվալ, բայց ոմանց համար խիստ զվարճալի: