Երբ հրժեջները կես ժամ ուշանում են

Երբ հրժեջները կես ժամ ուշանում են
Վանաձորի Թեւոսյան 1 հասցեում երեկ, ժամը 15:30-ի սահմաններում բռնկված հրդեհից այրվել է տնակներից մեկը: Զոհեր, տուժածներ չկան, բայց գույքն ամբողջությամբ այրվել է: Բնակիչների պնդմամբ՝ հրշեջները դեպքի վայր են ժամանել 30-40 րոպե ուշացումով, երբ արդեն ամեն ինչ այրված է եղել: «Սաղ տունը վառվեց՝ նոր եկան, եթե մեր զանգած ժամին գային, ինչ-որ բան կփրկեին»,- պատմել են նրանք: Տնակում բնակվել է երկու ընտանիք: Նրանք ասել են, որ կրակը բռնկվել է տանիքից, իրենց կարծիքով՝ պատճառը հոսանքագծերի սխալ մոնտաժումն է: