«Գայիշնիկները» շուստրիացել են

«Գայիշնիկները» շուստրիացել են
«Գայիշնիկները» վարորդներին տուգանելու հարցում անսպառ ֆանտազիա են դրսեւորում: Օրենքով նախատեսված է հեռախոսով խոսելիս տուգանել վարորդներին: Սակայն ճանապարհային ոստիկանները չեն բավարարվում միայն օրինախախտներին տուգանելով. երբ սիրտները «տուգանք» է ուզում, սարքում են նրանց գլխին: Մի «շուստրի գայիշնիկ» հետեւել է մի մեքենայի վարորդի, որի մեքենայի հետեւի ապակուն, վաճառելու նպատակով,  փակցված է եղել իր բջջայինի հեռախոսահամարը, այդ համարով զանգել-խոսեցրել է տղային, ապա հրահանգել «քաշել-կանգնել»: