Կոկո ՕԵԿ կամ Հեղինեի այբուբենը

Կոկո ՕԵԿ կամ Հեղինեի այբուբենը
ԱԺ ընտրություններին դեռ երկու տարի ժամանակ կա, բայց ապագա խորհրդարանում էլ իրենց տեղերն ամեն գնով պահպանելու համար կուսակցությունների ներկայացուցիչներն արդեն գզում են իրար, ի ցույց դնելով բառապաշարի ողջ արսենալը: Հանուն ԲՀԿ-ի Վարդան Բոստանջյանի աստվածուրացության ցուցքից դեռ ուշքի չէինք եկել, երեկ էլ սյուրպրիզ մատուցեց «ՕԵԿ-ի կոկո շանելը», որն այդ գնահատականը ձեռք է բերել իր հայրենի Արթիկի գյուղերից մեկում ճաշակ ձեւավորած ու փարիզյան մոդայի միտումներին համադրած հագուկապի շնորհիվ: Երեկ էլ փոքրիկ, բայց ոչ սեւ զգեստով ու գեղի տիրուհու կեցվածքով հաղորդագրություն տարածեց ու նորից շոկի մեջ գցեց լրագրողներին:

Արձագանքելով նույն օրը կայացած մամուլի ասուլիսում տիկին Հեղինեի պաշտամունքի առարկայի՝ Արթուր Բաղդասարյանի մասին Հմայակ Հովհաննիսյանի հնչեցրած գնահատականներին, ՕԵԿ-ի կոկոն իր տարածած հավատարմագրում ասում է. «Բոլորիս է հայտնի կզելու ֆանտաստիկ կարողություններով օժտված եւ ժամանակին ազգային տականքի անփառունակ համբավ ձեռք բերած, քաղաքական դաշտում արդեն իսկ ժանգոտված գործիք դարձած Հմայակ Հովհաննիսյանը, որը տարբեր ժամանակներում տարբեր աղբյուրներից սնված փչած ու տրաքած, իր նախադեպը չունեցած էքսկլյուզիվ բացիլ է, որը իր անցած ճանապարհով բոլորիս ապացուցել է, թե քանի անգամ է կզարաններում հայտնվել` սրա նրա դեմ պատվեր կատարելիս, արդյունքում ձեռք բերելով տարբեր պարգեւներ (դրանցից էր Երեւանի կենտրոնում գտնվող ԿԸՀ-ի նախկին երկհարկանի շենքը եւ այլն):



Փաստորեն այս անգամ էլ պատահական չի բացել իր աղբանոցը, մեկ անգամ եւս ապացուցելով, որ կզել է համապատասխան կզարանում հագուրդ տալով ագահ երախին: Որպես քրիստոնյա մարդ խորհուրդ կտամ կզարաններ գնալիս մեկ-մեկ գաղտնի աղոթել Աստծուն` մեղա գալով կիսականացի դեմքով իր կզող տեսակի ու էության համար: Իսկ ինչ մնում է Արթուր Բաղդասարյանին, պետք է հպարտորեն ասեմ, որ քաղաքական դաշտում առաջին անգամ Արթուր Բաղդասարյանն ապացուցեց, թե ինչպիսին պետք է լինի արժանապատվություն, սկզբունքայնություն եւ որոշումներ կայացնող քաղաքական գործիչը եւ արժանապատվորեն հրաժարական տվեց, եւ արժանապատվորեն էլ դիմակայեց բոլոր այն դժվարություններին, որոնք ծառացան իր առջեւ: Այդ ժամանակահատվածում շատ փուչիկներ պայթեցին ու էլի կպայթեն, բայց ՕԵԿ-ը եւ նրա նախագահ Արթուր Բաղդասարյանը, մշտապես լինելով հաստատակամ ու սկզբունքային, իրենց ձեռագիրն ունեն քաղաքական դաշտում: Ասելիքները շատ են, սակայն առայժմ բավարարվենք այսքանով»:



Այլեւս զարմանալու բան չի մնացել ու մեկնաբանելու բան էլ չի մնացել ԱԺ ամբիոններից պայթած կոյուղու պես ժողովրդի գլխին կեղտաջրեր բաց թողնող մորթապաշտ անմեղսունակների գործունեության վերաբերյալ: Զարմանալին միայն այն է, որ արդեն փորձում են շահարկել Աստծո անունը՝ իբրեւ բարեպաշտ քրիստոնյաներ: Բայց եթե մինչ այդ ներկայանում էին որպես բարեպաշտ ընդդիմություն ու չհաջողեցին, որպես քրիստոնյաներ ավելի շուտ են բացահայտվելու: Իսկ ես ստիպված եմ հիշեցնել մի տեղեկություն՝ անցած ընտրությունների (նախագահի) շրջանում տիկին Հեղինեն հայտնվեց «Ջիփ»-ում, որ նվեր էր ստացել Սամվել Ալեքսանյանից, ի նշան ճիշտ դիրքորոշման: Այդ օրերին նա կարմիր մագիլները լրագրողների աչքն էր խոթում ու փորձում էր հերքել կամ, որ ավելի ճիշտ է՝ քողարկել այդ փաստը, բայց, բարեբախտաբար, վկաներ կային, որ հանդիպել էին տիկին Հեղինեին՝ կաթնագույն «Ջիփում», Բաղրամյան-Մոսկովյան խաչմերուկի կարմիր լույսի տակ: