Ադրբեջանցիները շարունակում են ստել

Ադրբեջանցիները շարունակում են ստել
Ադրբեջանի լրատվամիջոցները շարունակում են ապատեղեկատվություն տարածել՝ փորձելով աշխարհին համոզել, թե հայկական կողմը դիվերսիոն գործողություններ է կատարում ադրբեջանական տարածքում: Սեպտեմբերի 11-ին ԼՂՀ Պաշտպանության բանակի մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը մեզ հետ զրույցում հերքել էր այն տեղեկատվությունը, թե իբր ադրբեջանը գերի է վերցրել հայ զինծառայող Մանվել Սարիբեկյանին: Սակայն ադրբեջանցիները չեն բավարարվել միայն այդքանով, այսօր հարեւան երկրի ԶԼՄ-ները տեղեկություն են տարածել, թե «գերի» Մանվել Սարիբեկյանը պատմել է, որ հայերը պատրաստվում էին ադրբեջանական դպրոց պայթացնել: Նման էժանագին ստերով հակառակորդները փորձում են տպավորություն ստեղծել, թե հայկական կողմը օկուպացիոն եւ տեռորիստական քաղաքականություն է վարում իրենց նկատմամբ: