Արթուր Բաղդասարյանի` ԱԺ նախագահ դառնալու հավակնությունների մասին

Արթուր Բաղդասարյանի` ԱԺ նախագահ դառնալու հավակնությունների մասին
Վերջերս լուրեր էին շրջանառվում, թե ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը հավակնում է 2012-ին դառնալ Ազգային ժողովի նախագահ: Դրան ի պատասխան՝ ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, որ ՀՀԿ-ն չի պատրաստվում ԱԺ նախագահի պաշտոնը զիջել որեւէ այլ քաղաքական ուժի: Երեկ Արթուր Բաղդասարյանից հարցրինք, թե որքանով են հավանական շրջանառվող լուրերը, եւ արդյոք նա ունի՞ նման հավակնություններ: «Անհավանական է: Ես նման հավակնություններ չունեմ: Ես արդեն 3,5 տարի եղել եմ ԱԺ նախագահ: Հիմա իմ պաշտոնը ինձ լիովին բավարարում է, եւ ես ինձ շատ լավ եմ զգում իմ աշխատանքում: Իսկ շրջանառվող լուրերը անհեթեթ բամբասանքներ են, որոնք նպատակ են հետապնդում պղտոր ջրում ձուկ որսալ, որը մեզ համար անընդունելի է»,-ասաց ՕԵԿ առաջնորդը: