Բազազի փայ դիֆերամբը

Բազազի փայ դիֆերամբը
Վերջերս  մենք հրապարակել էինք ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին ուղղված դիֆերամբները, որոնք տեղ էին գտել ոստիկանությանը կից հասարակական խորհրդի հրատարակած ամսագրում: Այնտեղ բացակայում էր ՊՊԾ գնդի հրամանատար Ռոբերտ Մելքոնյանի՝ հայտնի Բազազի կարծիքը: Մեր թղթակիցը որոշել է ուղղել բացթողումը՝ միջոցառումներից մեկի ժամանակ հանդիպելով Բազազին: «Մի բան էլ քիչ են գրել, պետք է ավելի շատ գրեին»,- դիֆերամբների առթիվ հայտարարել է Բազազը՝ հավելելով, թե համակարծիք է բոլոր գրվածների հետ: «Չգիտե՞ք նախարարի մասին ինչ կարծիք պետք է հայտնել, միայն լավ կարծիք»,- հավելել է նրա կողքին կանգնած ծառայակիցը՝ բացատրելով ոստիկանական հիերարխիայում տիրող կարգերը: