Ամենաշատը չեն վստահում ոչ ոքու. հաջորդ եռյակը` ՀԱԿ, ԲՀԿ, ՀՀԿ

Ամենաշատը չեն վստահում ոչ ոքու. հաջորդ եռյակը` ՀԱԿ, ԲՀԿ, ՀՀԿ
«Մարդու իրավունքներ 96» կուսակցությունը սոցիոլոգիական  հարցում  է  անցկացրել  հեռախոսային  եղանակով եւ Երեւանի բնակիչներին հարցրել՝ իրենց կարծիքով առաջիկա ընտրությունները կանցնե՞ն ազատ եւ արդար: Արդյունքներն ուշագրավ են. հարցվողներից ոչ ոք չի ասել, թե ընտրությունները կանցնեն միջազգային չափանիշներին համապատասխան: Աննշան խախտումներ է կանխատեսել հարցվածների 6,2%-ը, իսկ 75,5%-ն ասել է, որ դրանք ամբողջովին կկեղծվեն: Երկրորդ հարցը. եթե այսօր կայանային ընտրություններ, ո՞ր քաղաքական ուժին կտայիք ձեր ձայնը: Ձայները բաշխվել են հետեւյալ կերպ՝ ԲՀԿ՝ 8,8%, «Ժառանգություն»՝ 2,8%,  ՀԱԿ՝ 16,3%,  ՀԺԿ՝ 5,7%,  ՀՀԿ՝ 8,2%, ՀՅԴ՝ 4%, ՕԵԿ՝ 0%, «ոչ մեկին»՝ 20,3%, «դժվարանում  եմ  պատասխանել»՝ 21%, «գաղտնիք  է»՝ 4%: