Ինչով է զբաղվելու ԲՀԿ խմբակցության նախկին ղեկավարը

Ինչով է զբաղվելու ԲՀԿ խմբակցության նախկին ղեկավարը
Երեւանի ավագանու անդամ, ԲՀԿ անդամ Արման Վարդանյանը, որ ավագանիում ԲՀԿ խմբակցության ղեկավարն էր, ոչ միայն հեռացվեց ֆրակցիայի ղեկավարի պաշտոնից, այլեւ հետ կանչվեց ավագանու անդամությունից: Պատճառը, ըստ որոշ լուրերի, նրա ստեղծած լարվածությունն էր Երեւանի ավագանու նիստերի ժամանակ: Սակայն Գագիկ Ծառուկյանը որոշել է երիտասարդ ԲՀԿ-ականին համարժեք պաշտոն տալ: Մեզ հասած լուրերով, նրան նշանակում են ԲՀԿ ներկայացուցիչ ԱՊՀ  մի քանի երկրներում՝ Մոլդովայում, Բելառուսում եւ Ուկրաինայում: Նստավայրը լինելու է Կիեւը: