Լյուդմիլա Սարգսյանը կրկին հաղթել է

Լյուդմիլա Սարգսյանը կրկին հաղթել է
Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության պերկուպերկյանական-շիրխանյանական թեւի հայցն ընդդեմ կոնգրեսամետ Լյուդմիլա Սարգսյանի վերաքննիչ դատարանը նույնպես մերժել է: Հիշեցնենք, որ դատարան էին դիմել՝ անվավեր ճանաչելու Սարգսյանի, ատենապետությունը եւ հետ վերադարձնելու կուսակցության կնիքը, որը տիկին Լյուդմիլայի տնօրինության տակ է: Այս թեւի մամուլի խոսնակ Նարեկ Գալստյանն ասաց, որ վճռաբեկ են դիմելու, նաեւ չբացառեց դատական ատյաններով երկրորդ պտույտը. «Քննարկվում են այլ տարբերակներ իրավական նոր ձեւաչափով դատարան մտնելու վերաբերյալ»: