Պոլիգլոտ Ազատիչը

Պոլիգլոտ Ազատիչը
Հասարակությանը եռամատ, իսկ լրագրողներին բռունցք ցուցադրելու ու յոթհարկանի ուշունց տալու մեծ վարպետ Սաշիկ Սարգսյանը անգլերեն է պարապում: Մեր տեղեկություններով՝ անգլերենի դասատուն գալիս է ԱԺ, Սաշիկ Ազատիչի հետ պարապում-գնում: Ինչի՞ն է պետք անգլերենը: Լեզվաբանները գիտեն, որ ցանկացած լեզու հեշտ սովորելու համար սովորում են երգեր եւ կամ հայհոյանքներ, եթե սովորողն ինտելեկտուալ չէ: Չի կարելի, իհարկե, ասել, թե Սաշիկ Ազատիչն ինտելեկտուալ չէ, բայց չի կարելի ասել նաեւ, թե հայհոյանքը նրա լեզվական զինանոցի ծանր հրետանին չէ, նրա մտքերի արտահայտման հիմնական միջոցը: Ուստի հնարավոր է, որ  առաջիկայում Սաշիկ Ազատիչը ժողովրդի հետ սկսի հարաբերվել օտար լեզվով: