Մաքսայինի նախկին պետի դեմ քրգո՞րծ կհարուցվի

Մաքսայինի նախկին պետի դեմ քրգո՞րծ կհարուցվի
Մաքսային կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանի անվան շուրջ ծավալված դեպքերում նոր զարգացումներ կան: Դեռեւս շարունակվում է նրա տնից կատարված գողության գործի դատաքննությունը, որի արդյունքում չի բացառվում, որ հենց տուժողի նկատմամբ մեղադրանք հարուցելու հիմքեր ստեղծվեն: Բացի այդ՝ ԱԱԾ-ն վերսկսել է ժամանակին մաքսայինի հետ կապված մի խոշոր գործի քննությունը, որը տարիներ առաջ փակվել էր, սակայն որի հետքերը տանում են դեպի այն տարիների Կոմիտեի նախագահ:



Խոսքը 55 մլն դոլարի խախտման մասին է: Այդ գումարի չափով վնաս է հասցվել պետությանը՝ առանց մաքսազերծման մեծաքանակ ապրանք է ներկրվել հանրապետություն: Գործի քննության շրջանակներում ԱԱԾ-ն, մեր տեղեկություններով, փնտրում է մի քանի նախկին մաքսավորների, որոնք այդ գործարքի անմիջական մասնակիցն են եղել եւ այժմ խուսափում են քննությունից: