Եթե ուզեինք` ԲՀԿ-ն իսկապես կթուլանար

Եթե ուզեինք` ԲՀԿ-ն իսկապես կթուլանար
ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանն այսօր Մամուլի ազգային ակումբում տեղի ունեցած ասուլիսին պատասխանեց նաեւ շրջանառվող լուրերից մեկին, մասնավորոպես նրան, թե ԲՀԿ-ին թուլացնելու նպատակով ՀՀԿ-ն ինչ-որ քայլեր է ձեռնարկում. «Եթե մենք փորձեինք ինչ-որ քայլեր ձեռնարկել ԲՀԿ-ին թուլացնելու համար, ԲՀԿ-ն իսկապես կթուլանար»,- նշեց պրն. Զոհրաբյանն ու ավելացրեց, որ ԲՀԿ-ն կոալիցիայում իրենց գործընկերն է եւ նման բաներ ոչ մի դեպքում իրենց թույլ չեն տա, այդպիսի մանր-մունր խոսակցություններ էլ ո՞ր մի կոալիցիայում չեն լինում. «Պատկերացրեք ՀԱԿ-ում ինչ է կատարվում, ամբողջ օրը տարաձայնություններ կան ինչ-որ հարցի շուրջ, ինչի պիտի կոալիցիայում էլ չլինի»,- ասաց ՀՀԿ փոխնախագահն ու հավելեց, որ կարեւորը ընդհանուր ստրատեգիայի մեջ միասնական են, իսկ ասեկոսեներին ուշադրություն չեն դարձնում:



Լրագրողների խնդրանքով Ռազմիկ Զոհրաբյանը մեկնաբանություններ տվեց նաեւ Արեւիկ Պետրոսյանի հրաժարականի կապակցությամբ, իր խոսքի սկզբում մտավախություն հայտնելով, որ չի ուզում խառնվել այդ հարցին, որպեսզի սխալ մեկնաբանությունների տեղիք չտա. «Փոխխոսնակի պաշտոնը իրենց ըստ քվոտայով է նախատեսված եւ իրավունք ունեն փոխելու: Լավ է աշխատում, թե վատ, իրենք պիտի գնահատեն: Ում էլ առաջարկեն մենք կողմ ենք քվեարկելու,- ասաց պրն Զոհրաբյանն, ապա ավելացրեց,-այ, տեսնում եք այստեղ տարաձայնություն չկա կոալիցիայի ներսում»: