Ռոբերտ Քոչարյանն աչքով չի ընկել

Ռոբերտ Քոչարյանն աչքով չի ընկել
Այսօր ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանին լրագրողները հարց տվեցին, թե երեկ Սերժ Սարգսյանի ընդունելությանը Ռոբերտ Քոչարյանն արդյո՞ք հրավիրված էր եւ ինչո՞ւ չէր մասնակցում. «Ճիշտն ասած այդպիսի տեղեկություն չունեմ, ինքս մասնակցում էի այդ ընդունելությանը, բայց աչքովս չընկավ»,- ասաց պրն Զոհրաբյանն ու շտապեց ավելացնել, որ գուցեեւ եղել է, բայց ինքը չի տեսել, չնայած մամուլում կարդացել է, որ կարծես քաղաքում չի եղել: