Ներսիկ Նազարյանի եւ տրանսվեստիտների հարաբերությունները սրվել են

Ներսիկ Նազարյանի եւ տրանսվեստիտների հարաբերությունները սրվել են
Մեր տեղեկություններով՝ Երեւանի ոստիկանապետ Ներսիկ Նազարյանն ու իր ենթակաները վերջերս բախում են ունեցել հայ տրանսվիստիտների հետ: Դեպքերը ծավալվել են Կոմայգում: Ականատեսների վկայությամբ՝ ոստիկանները նրանց հրահանգել են փողոցից հեռանալ, մտնել այգի եւ բանուկ հատվածում շոուներ չբեմադրել: Վերջիններս դիմադրել են՝ բացատրելով, որ դա իրենց բիզնեսի առանձնահատկությունն է: Ոստիկանները դիմել են ուժի գործադրման, ծեծը խիստ վրդովեցրել է տրանսվիստիտներին:



Վերջիններս սպառնացել են կրկնվելու դեպքում ակցիա անել Ներսիկ Նազարյանի «Մոսկվիչկա» խանութի մոտ: Նշենք, որ «նույն պրոբլեմը» չեն ունեցել բիսեքսուալներն ու գեյերը, քանի որ վերջիններս բիզնեսով զբաղվում են այգում, ոչ թե ճանապարհի վրա: Հիշեցնենք, որ տեւական ժամանակ Կոմայգուց  թիթեռնիկներին փորձում է քշել Գագիկ Բեգլարյանը, սակայն դա անլուծելի խնդիր է, քանի որ վերեւներից պարբերաբար հրահանգում են դադարեցնել սեռական փոքրամասնությունների «իրավունքների ոտնահարումը»: