Հյուսիսային պողոտայի կենդանի արձանները

Հյուսիսային պողոտայի կենդանի արձանները
Հյուսիսային պողոտայում «կենդանի արձաններ» են հայտնվել՝ մարդիկ, որոնք գրեթե չեն տարբերվում քարե արձաններից: Վերջերս բացված «Կայլ» ռեստորան-բարը հաճախորդներ գրավելու հետաքրքիր միջոց է գտել: Երեկոյան ժամերից մինչեւ կեսգիշեր ռեստորանի  առջեւ անցորդներին զվարճացնում են «կենդանի արձանները»՝ հանդերձավորված ու հատուկ կավճե գրիմ արած դերասանները: Եվրոպական երկրներում «կենդանի արձանները» շատ տարածված են: Հայաստանում սա նորություն է: Դերասանները, արձանի դիրք ընդունելով ու անշարժանալով, դեպի իրենց են գրավում մարդկանց: Նրանք  գանձատուփեր են ունենում, որոնց մեջ զբոսաշրջիկներն ու անցորդները մանրադրամ են գցում, ու այդ պահին արձանը կենդանանում է՝ ինչ-որ շարժում կամ շնորհակալական ժեստ անելով: