Նա այլեւս չի պահանջի պատժել մարտի 1-ի մեղավորներին

Նա այլեւս չի պահանջի պատժել մարտի 1-ի մեղավորներին
ՀՅԴ մամլո դիվանը երեկ առանձնակի ցնծությամբ տեղեկացրեց, որ ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցով համազեկուցող Գորան Լինդբլադը Շվեդիայում ընթացող ընտրություններում չի վերընտրվել, իսկ դա նշանակում է, որ նա այլեւս ԵԽԽՎ պատվիրակ եւ ըստ այդմ՝ Հայաստանի հարցով զեկուցող լինել չի կարող: «Գորան Լինդբլադի չվերընտրվելու օգտին հատուկ աշխատանք է տարել Հայ դատի հանձնախումբը»,- հայտարարել է ՀՅԴ-ն: Լինդբլադը հայտնի է իր հակահայկական կեցվածքով՝ նա դեմ է արտահայտվել Հայոց ցեղասպանության հարցում: Սակայն քանի որ մարտի 1-ի իրադարձություններին եւ մեղավորներին պատժելու բանաձեւի հեղինակն է, չի բացառվում, որ նրան հակահայ հռչակելու պատճառը դա է: