Ով է լինելու ԱԺ ԲՀԿ-ական փոխանախագահը

Ով է լինելու ԱԺ ԲՀԿ-ական փոխանախագահը
ԱԺ փոխնախագահ Արեւիկ Պետրոսյանի թափուր պաշտոնի հավանական թեկնածուները,  ըստ մեր տեղեկությունների, երկուսն են՝ ճակատին ՕԵԿ խարանված, բայց հետո ԲՀԿ դարձած Սամվել Բալասանյանը եւ Վարդան Բոստանջյանը, որ հանուն  ԲՀԿ-ի գաղափարների  հրապարակավ հրաժարվեց Վիկտոր Դալլաքյանի որդու խաչքավորի պաշտոնից:  Նոր փոխխոսնակի թեկնածությունը կքննարկվի հոկտեմբերի սկզբին կայանալիք ԱԺ քառօրյա նիստերի ընթացքում: Առավել հավանական է համարվում նախկին ՕԵԿ-ականի թեկնածությունը, որը դիտվում է որպես ՕԵԿ-ի հզորացմանը կանխարգելելու միջոց: Հիշեցնենք, որ նա Գյումրիի գարեջրի գործարանի սեփականատերն է: