ՀԱԿ-ը հանդես կգա նոր առաջարկներով

ՀԱԿ-ը հանդես կգա նոր առաջարկներով
Առաջիկայում ՀԱԿ-ը հանդես կգա այլընտրանքային կառավարման իր հերթական ծրագրով: Արդեն ավարտին է հասցվում կրթության եւ գիտության ոլորտին առնչվող ծրագրային առաջարկը: Աշխատում են նաեւ արդյունաբերության բնագավառին վերաբերող ծրագրի վրա: Հիշեցնենք, որ փետրվարին հանրությանն էր ներկայացվել երկրի սոցիալ-տնտեսական ընդհանուր վիճակի վերլուծությունները պարունակող «100 քայլ» մայր ծրագիրը: Թեեւ իշխանությունների կողմից այն ուշադրության չարժանացավ եւ չքննարկվեց, «100 քայլին» հաջորդեցին առողջապահությանն ու կենսաթոշակային բարեփոխումներին վերաբերող փաթեթները: ՀԱԿ-ը որոշել է ըստ բնագավառների ներկայացնել իր մոտեցումները, դա հանրությանը հնարավորություն կընձեռի առաջիկա ընտրություններում կողմնորոշված լինել, թե ով ուր է իրեն առաջնորդում: