Վարորդը նաեւ սպառնում է

Վարորդը նաեւ սպառնում է
Նախօրեին «Եվրոպա» հյուրանոցից քիչ վերեւ՝ Հանրապետության փողոցով անցնելիս մեր թղթակիցը ականատես է եղել, որ մեքենաներն ամբողջությամբ գրավել են փողոցի մայթը, այնպես, որ հետիոտնի համար համարյա տեղ չի մնացել: Նա մայթը զավթած մեքենաներից մեկի վարորդին հարցրել է, թե ինչո՞ւ է զավթել մայթը, եւ եթե մարդը փողոցով գնա ու ընկնի մեքենայի տակ, ինքը պատրա՞ստ է պատասխան տալ: 002 ԼԼ 20 պետհամարանիշով «Միցուբիշի» մակնիշի սեւ մեքենայի վարորդը սկսել է հոխորտալ, թե՝ «ինչի՞ պետք ա պատասխան տամ, մյուս մայթով գնա»:



Ապա, տեսնելով, որ լրագրողը փորձում է լուսանկարել ավտոմեքենան, գոռգոռալով դուրս է եկել մեքենայից ու անցել սպառնալիքների: «Դու գիտե՞ս էս ում մեքենան ա, հեսա կգան, քեզ կհավաքեն ստեղից»,-սպառնացել է վարորդը: Երեկ մեզ հաջողվեց պարզել, թե դա ում մեքենան է: Մեքենան գրանցված է «Մեգա մոթորս» ՍՊԸ-ի վրա, որի տնօրենն է Հայկ Խաչատրյանը: