Բա էլ ինչ ենք ակնկալում

Բա էլ ինչ ենք ակնկալում
Ուրբաթ Հանրային ռադիոյից տեղեկացրել էին լրատվամիջոցներին, թե՝ ժամը 16:00-ին Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի թափուր տեղի համար հայտարարված մրցույթի արդյունքներն ենք ամփոփելու, եւ հրավիրել էին արդյունքների հրապարակմանը: Մեր թղթակիցը շտապել է Ռադիոտուն, սակայն ոստիկանները վերեւ չեն թողել, լրագրողի պահանջից հետո նրանք կապվել են կազմակերպիչների հետ եւ մոտ 20 րոպե սպասեցնելով, հայտարարել, թե վերեւում  նպատակահարմար են գտել, որ` «վաղը գաք մասնակցելու Ալիկ Հարությունյանի ասուլիսին»: Պարզվում է՝ ալիկհարությունյաններն ի վիճակի չեն անգամ իրենց կազմակերպած միջոցառման մասին պատշաճ իրազեկել, ուր մնաց հեռուստառադիոխորհուրդ ղեկավարեն: