«Բիտաներով» ռազբորկա

«Բիտաներով» ռազբորկա
Ուրբաթ Արաբկիր համայնքում 18-22 տարեկան մի մեծ խումբ երիտասարդներ կենցաղային հողի վրա ռազբորկա են արել: Մոտ 25 հոգի «բիտաներով» փորձել են իրար դաս տալ, սակայն, բարեբախտաբար, բախումը կանխվել է: Ինչ-որ մեկը ժամանակին ահազանգել է, եւ ոստիկանությունը, ժամանակին հայտնվելով դեպքի վայրում, կանխել է ծեծ ու ջարդը: Ջահելներին տարել են ոստիկանություն եւ ուշ  երեկոյան դեռ բաց չէին թողել: