ՄԱԿ-ը պատրաստվում է այլմոլորակայինների հետ հանդիպման

ՄԱԿ-ը պատրաստվում է այլմոլորակայինների հետ հանդիպման
Միացյալ ազգերի կազմակերպությունն արդեն պատրաստ է այլմոլորակայինների հետ հանդիպմանը. ՄԱԿ-ի` տիեզարական տարածության հարցերով վարչության տնօրեն, Մալայզիայի առաջին աստրոֆիզիկոս Մազլան Օտմանը նշանակվել է այլմոլորակային հյուրերի հետ առաջին հանդիպման համար պատասխանատու պաշտոնական անձ: Նոր նշանակման կապակցությամբ, 59-ամյա տիկին Օտմանը ելույթ կունենա տիեզերքի ուսումնասիրմանը նվիրված գիտաժողովում, որը տեղի կունենա հաջորդ շաբաթ անգլիական Բեքինգեմշիրում:



Այնտեղ գիտնականը կբացատրի իր պոտենցիալ դերը, ինչպես նաեւ պատվիրակներին կհայտնի, որ տիեզերքի վերջին ուսումնասիրությունները եւ նոր աստղերի հայտնաբերումն իրատեսական են դարձրել եկվորների հետ երկրաբնակների հանդիպման հնարավորությունը, փոխանցում է մալայզիական The Star-ը: Ընդ որում մեծ է հավանականությունը, որ առաջին «այլմոլորակայինները», որոնց հետ մարդիկ կոնտակտ կհաստատեն, կլինեն միկրոբներ: