Մենթականով չկարողացան` դիմեցին գողերին

Մենթականով չկարողացան` դիմեցին գողերին
Երեկ մենք տեղեկացանք, որ Նիկոլ Փաշինյանի հոդվածները վերջնականապես նյարդայնացրել են իշխանություններին, եւ նրանք որոշել են անցնել վճռական գործողությունների: ՔԿ վարչության պետ Հայկ Հարությունյանն անձամբ է ղեկավարում այդ օպերացիան, որի իմաստը Նիկոլին կոտրելն է կամ ստիպելը, որ ազատազրկման ընթացքում նա այլեւս հանդես չգա: Ըստ լուրերի, այս գործին են ներգրավել «Կոշ» ՔԿՀ-ի կրիմինալ հեղինակություններին, որոնք կամ կհասնեն նրան, որ Նիկոլը կդիմի ադմինիստրացիային՝ օգնության խնդրանքով, կամ խոսք կտա այլեւս հրապարակային ելույթներ չունենալ: