Վթարի է ենթարկվել նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի մեքենան

Վթարի է ենթարկվել նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի մեքենան
Քիչ առաջ ավտովթար է տեղի ունեցել Տնտեսագիտական համալսարանի մոտ` Երեւանի Ալեք Մանուկյան-Իսահակյան-Նալբանդյան փողոցների խաչմերուկում: Ինչպես NEWS.am-ին հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, միմյանց են բախվել Mitsubishi Pajero եւ Nissan մակնիշների մեքենաները: Նախքան Երեւանի Ճանապորհային ոստիկանության աշխատակիցները կժամանեին դեպքի վայր, Nissan-ի համարանիշներն արդեն հանված են եղել, իսկ Mitsubishi Pajero-ի համարանիշներն են  22 ՍԼ 587:



Ականատեսները պատմել են, որ Nissan-ը ՀՀ արդարադատության նախարարության Քրեակատարողական վարչության պետ, նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի ծառայողական մեքենան է: Ճշտվել է նաեւ համարանիշը` 001 ՏՏ 03: Այս պահին Ճանապարհային ոստիկանության աշխատակիցները դեպքի վայրում տեղազննման աշխատանքներ են կատարում: