Կեպիդ հանիր, Լուժկովն էլ էր կեպի դնում

Կեպիդ հանիր, Լուժկովն էլ էր կեպի դնում
ԱՊՀ բարձրագույն վերահսկիչ մարմինների ղեկավարների խորհրդի 10-րդ նստաշրջանի շրջանակներում Հայաստան ժամանած ՌԴ Հաշվիչ պալատի ղեկավար Սերգեյ Ստեպաշինը նախօրեին այցելել է Գյումրու ռուսական ռազմաբազա, եղել ռուսական եկեղեցում ու «Պատվո բլուրում»: Սերգեյ Ստեպաշինին ու Իշխան Զաքարյանին Գյումրու մատույցներում դիմավորել են Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանն ու Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանը, որոնք ողջ ընթացքում շրջել են ռուս եւ հայ բարձրաստիճան հյուրերի հետ: Գյումրու քաղաքապետը՝ Վարդանիկը, եղել է իր կերպարին հոգեհարազատ կեպիով: Ստեպաշինը նրա հետ զրույցում հատուկ զգուշացրել է՝ կեպիդ հանիր, Լուժկովն էլ էր կեպի դնում՝ նկատի ունենալով Լուժկովի անփառունակ պաշտոնանկությունը: