Մայր Աթոռը նոր հրատարակություններ է լույս ընծայել

Մայր Աթոռը նոր հրատարակություններ է լույս ընծայել


Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչական բաժինը լույս է ընծայել հետեւյալ երկու աշխատությունները` Տ. Սահակ եպիսկոպոս Մաշալյանի «Երկու ուխտավոր» եռամասնյա վեպի Գ մասը եւ «Հովվի տկարություններն ու աստվածային շնորհը»` թարգմանությամբ Տ. Պարթեւ աբեղա Բարսեղյանի:



«Երկու ուխտավոր» պատմավեպը պատմում է տասնութերորդ դարի Հայ Եկեղեցու երկու կարկառուն դեմքերի` Հովհաննես Կոլոտ եւ Գրիգոր Շղթայակիր պատրիարքների կյանքի առաքելության մասին, որը մեծ դասեր է պարունակում բոլոր ժամանակների հավատացյալ ուխտավորների համար:



«Հովվի տկարություններն ու աստվածային շնորհը» գրքույկը քահանաների միջոցով աստվածային շնորհի փոխանցման մասին է: Գրքերը տպագրվել են մեկենասությամբ «Սարգիս Գաբրիելյան» հիմնադրամի: