Հարգելի պարոն Քուշկյան (բաց նամակ)
Մինչ այդ բուժվել եմ «լեչ կոմիսիայի» (ներկայիս «Նաիրի» բժշկական կենտրոն) հիվանդանոցում: Պրոֆեսոր Բակունցն ասաց, որ պիտի վիրահատվես: Եթե չես կարողանում տեղավորվել, պիտի տարին մեկ կամ երկու անգամ պառկես ֆիզիոթերապեւտիկ հիվանդանոցում, որ կարողանաս ցավերին դիմանալ: Մի անգամ պառկել եմ 14 օրով, դուրս գրվելուց ինձ հերթագրեցին, որ կկանչեն, բայց…
Դարձյալ գնացի, որ պառկեմ, ասացին, որ գնամ փողը մուծեմ, որպեսզի պառկեցնեն: Գնացի գլխավորի մոտ, ասացի, որ ես 2-րդ կարգի հաշմանդամ եմ, փող չունեմ: Պատասխանը հետեւյալն էր. «Կմուծես՝ կպառկես, չունես՝ դուրս արի-գնա: Ես ղարաբաղցի եմ, իմ հիվանդանոցն ա, գնա ում ուզում ես բողոքի»: 2010թ. պառկել եմ «Հանրապետական» հիվանդանոցում, ուռոլոգիայի բաժնում: 2010 թ. փետրվարին վիրահատվեցի՝ շագանակագեղձի ՏՈւՌ: Մեջբերում եմ կատարում դուրսգրման էպիկրիզից, որը կցում եմ իմ նամակին. «Կատարված բուժումը. 09.02.10թ. ողնուղեղային անզգայացմամբ կատարվել է շագանակագեղձի ՏՈւՌ: Վիրահատությունը հարթ է ընթացել, հետվիրահատական շրջանում հիվանդի մոտ զարգացել է աջակողմյան օրխիտ, ինչի կապակցությամբ 16.02.10թ. տեղային անզգայացմամբ կատարվել է օրխեկտոմիա աջից: Հիվանդը դուրս է գրվում կլինիկայից լավացմամբ»:
8 ամիս է, ինչ գտնվում եմ իրենց հսկողության տակ, ոչ մի անվճար դեղերից չեմ օգտվում, ստանում եմ 28 հազար դրամ թոշակ, որն ամբողջությամբ ծախսում եմ դեղերի գնման վրա, բայց արդյունքի չեմ հասնում, ցավերը չեն մեղմանում, եւ արդեն երեք անգամ նույն վիրահատական գործընթացը կրկնել են: Դիմում եմ գլխավորին եւ ստանում եմ հետեւյալ պատասխանը. «Եթե նույնիսկ չորրորդ անգամ վիրահատվես, արդյունքը չեն երաշխավորում»:
Հարգելի պարոն Քուշկյան, իմ խնդրանքը հետեւյալն է՝ ես կրկնակի պետպատվեր եմ ներկայացրել եւ գումարած հավելյալ ծախսերը, ու 8 ամսվա քաշքշուկ: Խնդրում եմ Ձեզ, որ Ձեր միջամտությամբ ետ վերադարձվի իմ ծախսած գումարը, որպեսզի ես կարողանամ այդ գումարով նորից վիրահատության գնալ, բայց ոչ իրենց մոտ…
Կանխավ շնորհակալություն եմ հայտնում:
Կարծիքներ