Երկու շաբաթից Սյունիքում

Երկու շաբաթից Սյունիքում
Հոկտեմբերի 15-ին նախագահ Սերժ Սարգսյանը, բացի այն, որ կմասնակցի Սյունիքի մարզպետի հանքերի բացման արարողությանն ու կկտրի մարզպետարանի նորոգված մասնաշենքի կարմիր ժապավենը, ներկա կլինի նաեւ հիմնարկեքի արարողության։ Կապանում մեկնարկել է երիտասարդ ընտանիքներին բնակարաններով ապահովելու ծրագիրը, որի հիմնարկեքին էլ մասնակցելու է Սերժ Սարգսյանը։ Հիշեցնենք, որ Սյունիք այցի ժամանակ նա ներկա կգտնվի նաեւ Տաթեւի ճոպանուղու բացմանը։