Պաշտոնի իջեցո՞ւմ, թե՞ բարձրացում

Պաշտոնի իջեցո՞ւմ, թե՞ բարձրացում
Մեր տեղեկություններով՝ ռազմական ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը չնայած հոկտեմբերի 2-ին ազատվել է պաշտոնից ու նշանակվել պաշտպանության փոխնախարար, չի լքել իր «կալվածքներն» ու ՊՆ աշխատանքի գնալու փոխարեն դեռ գնում է իր նախկին  աշխատավայրը: Մեր աղբյուրը տեղեկացնում է, որ Վլադիմիր Գասպարյանն ընկերական շրջապատում հայտարարել է, որ փոխնախարար նշանակվելու հանգամանքը կրում է ֆորմալ բնույթ, եւ ինքը փաստացի մնում է իր պաշտոնում:



Ըստ էության, ռազմական ոստիկանության պետի պաշտոնն ավելի բարձր կարգավիճակ ունի, քան պաշտպանության փոխնախարարինը՝ այս պաշտոնում աշխատողներն ընդամենը նախարարի հանձարարությունները պետք է կատարեն եւ գործեն իրենց արտոնված գործառույթների շրջանակներում, իսկ ՌՈ պետը ինքնուրույն եւ բավական կարեւոր ֆիգուր է եւ պաշտպանության համակարգում, եւ իրավապահ համակարգի բոլոր ռազմականացված կառույցներում: