Երկու հարց ՀՀ Պաշտպանության նախարարին
Կիրակի օրը մտածում էի, որ երկուշաբթի նյութ կգրեմ հեռավորարեւելյան հսկաների` Հնդկաստանի, Չինաստանի, Ճապոնիայի մրցակցության մասին: Կիրակի օրը Դելիում Համագործակցության խաղերի (Commonwealth Games) բացումն էր, որ օլիմպիական խաղերի կարգի մի իրադարձություն է սպորտային աշխարհում` մոտ 70, հիմնականում Բրիտանական համագործակցության երկրների մասնակցությամբ: Օլիմպիական կամ Համագործակցության խաղերը հետաքրքիր են քաղաքական մրցակցության տեսակետից` ամեն պետություն ջանում է լինել լավագույնը` կազմակերպչական առումով, եւ ամենից դիտարժանը բացման ու փակման արարողություններում:
Հնդկաստանը մրցում էր 2008-ին օլիմպիական խաղերը հյուրընկալած Չինաստանի հետ, եւ դա քիչ է ասել, թե հետաքրքիր էր: Հետո պարզվեց` Վրաստանի ԱԳ նախարարն է այցելությամբ Հայաստանում, երկուշաբթի ասուլիս է տալիս մեր արտգործնախարարի հետ: Պարզ էր` այլեւս Դելիի խաղերի մասին չպետք է գրվեր, այլ Վաշաձեի այցի, մանավանդ Հայաստանում ռուսական բազաների տեղակայման պայմանագրի փոփոխությունից եւ վրաց-ադրբեջանական համադաշնության մասին հայտարարություններից հետո:
Սակայն ի՞նչ իմանայի, թե Հայաստանի ներսում կարող է այնպիսի իրադարձություն պատահել, որի մոտ ռազմաբազաների թեման էլ մթագնի, վրացիներն էլ, ադրբեջանցիներն էլ, քաղաքականությունն էլ: Մինչդեռ պատահեց: Հայաստանի բանակում նորից երեխա է ինքնասպան եղել:
ԻՆՉՈ՞Ւ Է ԽՐԱԽՈՒՍՎՈՒՄ ԲՌՆՈՒԹՅՈՒՆԸ
Իհարկե, կարելի է զգացական զեղումների տրվել, թե ինչո՞ւ երեկ ամբողջ օրը հանրապետության նախագահը, վարչապետը, Պնախարարը կատարված զարհուրելի դեպքին (երբ երեխա է կախվելով ինքնասպան եղել զորամասի նկուղում) որեւէ կերպ չեն արձագանքել: Շատ հետաքրքիր է հասկանալ, թե ՀՀ ՊՆ-ն ինչո՞ւ է բանակում բռնությունն ու վայրենությունը ամեն կերպ խրախուսում: Միայն թող չասեն, թե դա նպատակային չեն անում, այլ անգիտակցաբար է ստացվում: ՊՆ-ի նորակառույց շենքում, երեւի ամեն հարկաբաժնում մի քանի տասնյակ նկարահանող սարքավորում է տեղակայված: Աննկատ տեսախցիկն այնքան հասանելի միջոց է, որ ցանկացած ՍՊԸ-ի ու սուպերմարկետի տարածքում է մի քանի հատ տեղակայված:
Հարց. ինչո՞ւ զորամասերում, դրանց միջանցքներում, սենյակներում, ճաշարաններում եւ այլն տեսահանող սարքեր չեն տեղադրվում: Ի՞նչն է խոչընդոտում, որ 7 օր 24 ժամ ռեժիմով նկարահանող սարքերն աշխատեն եւ յուրաքանչյուր սպայի պարտադրվի նախորդ 24 ժամվա տեսաժապավենի մասին զեկույց ներկայացնել վերադասին, ամեն օրինախախտի էլ տեսանյութի հիմքով պատժեն: Ո՞ր օրինախախտը պատժվելուց հետո կամ վստահ լինելու դեպքում, թե կպատժվի, կհամարձակվի այնպիսի անասնական վարքագիծ դրսեւորել, որ ինչ-որ մեկին հասցնի ինքնադատաստանի կամ ինքնասպանության: Իհարկե ոչ մեկը: Ով էլ կհամարձակվի` կպատժվի, կառանձնացվի կամ հատուկ զորամաս կուղարկվի:
Եթե գողությունը վաճառասրահներում կարելի է կանխել տեսախցիկներով, միթե բարդություն է զորամասում կանոնադրական հարաբերությունները ապահովել տեսախցիկներով: Իհարկե, ոչ մի բարդություն էլ չէ` ոչ ֆինանսական, ոչ տեխնիկական: Բայց չի արվում: Եթե պատճառը բռնություն ու վայրենություն խրախուսելու ծրագիրն ու մտադրությունը չէ, ապա ի՞նչն է: Կարծում եմ պաշտպանության նախարարի պատասխանը հետաքրքիր է բանակին առնչվող ցանկացած հայաստանցու:
ԻՆՉՈ՞Ւ Է ՓԱՅՓԱՅՎՈՒՄ ԿՈՄՈՒՆԻԶՄԸ
«Կոմունիզմ» բառը, կարծում եմ, հենց «կոմունա, համայնք» բառից է: Համահարթեցվող կոմունաները ցարական Ռուսաստանում են տարածված եղել, որոնց տրամաբանությամբ ստեղծվել է ցարական Ռուսաստանի բանակը, դրանից դրվածքները ժառանգել է խորհրդային բանակը, դրանից էլ` Հայաստանի բանակը: Արդյունքում ունենք դրվածքներ, որոնք վայել են ռուսական կոմունային կամ «Անասնաֆերմային», ինչպես բնորոշել է Օրվելը, բայց ոչ մարդկային հանրույթին:
Հայաստանում մարդուն ինչպե՞ս են զորակոչում եւ ծառայության զորամասն ընտրում: Երեւի զորակոչի օրով կամ մեկ այլ տեխնիկական ցուցիչով: Արդյունքում ստացվում է, որ համալսարանի շրջանավարտը, երաժիշտը, անգրագետը, փողոցի թափառաշրջիկը, մարզիկը, հանցագործը, ամենքը հավաքվում են մի վայրում` միասին ծառայելու: Դա մարդկային հանրույթ կազմակերպելու մեթոդ չէ, դա անասնաֆերմայի դրվածք է, որի օրինաչափ հետեւանքն են Հայաստանի բանակի բոլոր այլանդակությունները: Ամեն մի հաջողված հասարակություն սկսվում է մարդկանց տարբերակումից եւ տարանջատումից եւ ոչ թե միախառնումից:
Չգիտեմ` Եվրոպայում պարտադիր զինվորական ծառայությամբ երկիր գոյություն ունի, թե ոչ, բայց համատարած զորակոչի սկզբունքով է կազմավորվում, օրինակ, Իսրայելի բանակը: Երեւի ամենահզոր բանակներից մեկն աշխարհում, որը նույնիսկ ռազմական գործողություններում այնքան զոհ չի տալիս, որքան Հայաստանի բանակը խաղաղ պայմաններում: Ինչո՞ւ: Որովհետեւ Իսրայելի բանակը կազմավորվում է դիֆերենցման սկզբունքով: Զորակոչիկի` որ զորամասում ծառայելը որոշվում է մարդու մտավոր կարողությունների կամ տրամաբանության գործակցի` IQ-ի հիման վրա:
Իսրայելում եթե մարդը ռազմաօդային ուժերում ծառայած չլինի, երբեք իրավաբան կամ դիվանագետ չի դառնա, որովհետեւ ամենաբարձր IQ ունեցողները զորակոչվում են ռազմաօդային ուժեր: Իսկ եթե մարդուն բալերը չեն բավարարում այդտեղ ծառայելու համար, ինչպե՞ս պետք է բավարարեն իրավաբան կամ դիվանագետ լինելուն: Հենց այս տարբերակման, դիֆերենցման շնորհիվ էլ ցանկացած նորմալ երկրում եւ բանակում կարողանում են մտավոր զարգացման, հոգեկերտվածքի եւ այլ ընդհանրություններով մոտ մարդկանցից կենսունակ հանրույթներ ձեւավորել, որոնց էներգիան չի սպառվում ներքին բախումների վրա, այլ ռազմական գործին հասու լինելու:
Ի վերջո համեմատելի մարդկանց միավորելով` հնարավոր է նրանց արդյունավետ օգտագործել: Ինչո՞ւ է մարդկությունը գնացել կանոնավոր եւ պրոֆեսիոնալ բանակների ստեղծման ճանապարհով: Նախ մարդուժ խնայելու եւ արդյունավետ գործադրելու համար: Միայն չինացիներին, ռուսներին, թուրքերին են մարդիկ այնքան շատ թվացել, որ հարյուրամյակներ ոչ ոք չի մտածել մարդուժ խնայելու կամ արդյունավետ գործադրելու մասին: Մարդը ամենահասանելի եւ ձրի միջոցն էր պատերազմ վարելիս: Զորակոչում եւ կոտորում էին որքան հարկավոր էր: Հայաստանը կարո՞ղ է նույնն անել: Անասելի բարբարոսությունը մի կողմ, Հայաստանը շատ աննշան երկիր է իր բնակչության թվով, որպեսզի մարդուժի օգտագործման արդյունավետությունն անտեսելով, տարբեր մարդկանց միախառնելով, կարողանա արդյունքի հասնել:
ՀՀ ՊՆ-ում այսքանը չգիտե՞ն, որ խորհրդային կամ ցարական բանակների` մարդկանց միախառնելու անասնական դրվածքները Հայաստանում բանակի կազմավորման սկզբունք են դարձրել եւ ինքնադատաստանների ու ինքնասպանությունների նախադրյալ ստեղծել:

Կարծիքներ