Գարու թափոններով` բարեգործություն

Գարու թափոններով` բարեգործություն
ԱԺ փոխխոսնակի ԲՀԿ-ական թեկնածու Սամվել Բալասանյանը, պարզվում է, նույնպես բարեգործ է. իր գարեջրի գործարանի գարու թափոնները մեծահոգաբար բաժանում է  գյուղացիներին, որոնք դա օգտագործում են որպես անասնակեր: Թե ինչ ազդեցություն են ունենում գարեջրախառն թափոնները կովերի կաթնատվության վրա, դժվար է ասել: Ակնհայտ է, սակայն, որ Բալասանյանն այդպիսով կայուն ընտրազանգված է ձեռք բերել: Ի դեպ, մեզ հասած տեղեկություններով, նա Ջավախքում գարեջրի գործարան է կառուցում վրացի մի գործարարի հետ  համատեղ: Աստվածավախ Բալասանյանը նաեւ Ախուրյանում մատուռ է կառուցել: