Կարճ շրջասգեստի համար հեռացված ուսանողուհին հաղթել է դատը

Կարճ շրջասգեստի համար հեռացված ուսանողուհին հաղթել է դատը
Բրազիլիայի դատարանը որոշում է կայացրել` ավելի քան  20.000 դոլար փոխհատուցում վճարել Սան-Պաուլոյի համալսարանի մի ուսանողուհու, որը հեռացվել էր ուսումնական հաստատությունից կարճ շրջազգեստ հագնելու համար: Ընդ որում, աղջկա փաստաբանները հայտնել են վճիռը բողոքարկելու ցանկության մասին, քանի որ ավելի մեծ գումար են ուզում որպես փոխհատուցում: Հասարակության մեջ մեծ արձագանք գտած այս իրադարձության հերոսուհին վերականգնվել է համալսարանում: