Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստին որակազրկել են 91 տարով

Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստին որակազրկել են 91 տարով
Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան (ՖՖՖ) կայացրել է աննախադեպ որոշում. ֆուտզալի ազգային հավաքականի անդամ Ալի Բեդրեդինը որակազրկվել է 91 տարով: Պատճառն այն է, որ մարզիկն ուներ գործող պայմանագրեր միաժամանակ երկու ակումբների հետ, որոնք տարբեր կազմակերպությունների անդամ են՝ ՖՖՖ և Ֆուտզալային ակումբների ազգային միություն, հաղորդում է Newsru.com-ը:


Բեդրեդինի համար սա իսկական ցնցում է եղել: Մարզիկն ասել է, որ մարզաշխարհի պատմությանը հայտնի են բազում ավելի ծանր խախտումներ, սակայն ոչ ոք երբևէ նման ծանր պատժի չէր արժանացել: Հիմա Ալի Բեդրեդինը 31 տարեկան է և տեսականորեն կարող է սպորտ վերադառնալ միայն 122 տարեկան հասակում: Մարզիկը բողոքարկել է ՖՖՖ-ի որոշումը և հույս ունի, որ այն կվերանայվի:




«Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան այս ամենի հետ ոչ մի կապ չունի: Մենք հանձնարարել ենք գործը վարել Փարիզի ֆուտբոլային Լիգային»,- նշում է ՖՖՖ-ի նախագահի տեղակալ Ժան Լապեյրան: