Սերժը հեռանում է Հայաստանից

Սերժը հեռանում է Հայաստանից
Երեկ երեկոյան Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը հուզիչ երեկո է եղել. մոտ 100 հյուրեր հրաժեշտ են տվել Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Սերժ Սմեսովին, որն ավարտել է դիվանագիտական առաքելությունը: Ներկա են եղել բազմաթիվ պաշտոնյաներ, այդ թվում` Էդվարդ Նալբանդյանը: Ազգությամբ ռուս Սերժ Սմեսովն ասել է, որ իր համար դժվար է հեռանալ Հայաստանից, որտեղ իրեն շատ լավ են ընդունել: Մեր աղբյուրները փոխանցում են, որ Սմեսովի փոխարեն նշանակվելու է Ֆրանսիայի արտգործնախարարության մի պաշտոնյա՝ Ռենո ազգանվամբ, որը երկար տարիներ աշխատել է Գերմանիայում Ֆրանսիայի դեսպանատանը իբրեւ հյուպատոս: