Երկուշաբթի Սյունիքի մարզպետարանից հորդորել էին կրթօջախների տնօրեններին, որպեսզի ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանի հետ հանդիպմանը երեքշաբթի մանկավարժների բերեն: Վերջիններս մտածել էին, որ ուսուցչի օրվա կապակցությամբ գուցե անակնկալներ են սպասվում ֆիննախի կողմից, եւ ոգեւորված ժամանել էին: Սակայն երբ նախարար Տիգրան Դավթյանը ողջունելով մանկավարժներին, ասել է. «Բարեւ, իմ կուսակից ընկերներ», հասկացել են, որ ՀՀԿ-ական նախարարը Կապան է հասել կուսակցական ժողով անելու համար: Եվ նրան չի հետաքրքրել, որ դահլիճում նստած են ոչ միայն ՀՀԿ, այլեւ ուրիշ կուսակցությունների անդամներ, անկուսակցականներ, որոնք թողել են դասերն ու ներկայացել ՀՀԿ-ի ժողովին:
Կարծիքներ