Նալբանդյանի աղբյուրը «կապնվել» է ու հաղորդել

Ստեփան Սաֆարյանը նաեւ խնդրեց պարզաբանել սեպտեմբերի 13-ին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում ԼՂ հարցի վերաբերյալ Ադրբեջանի ներկայացրած բանաձեւի քննարկման մասին տարածված տեղեկությունները, ինչպես նաեւ ներկայացնել պաշտոնական Երեւանի արձագանքը հայ-թուրքական հարաբերություններին նպաստելու վերաբերյալ Շվեյցարիայի արտգործնախարարության առաջարկության մասին: ԱԳ նախարար Նալբանդյանը ամբիոնի բարձունքից դիվանագիտական նրբագույն հնարքով Ստեփան Սաֆարյանին տեղեկացրեց, որ դաշտային առաքելությունը չի գտնվում Ղարաբաղում եւ միայն երեկ էր նախատեսված եռանախագահների ժամանումը Հայաստան, հետո՝ Ղարաբաղ:
«Սա եռանախագահների դաշտային առաքելությունն է՝ իրենց օգնականների եւ ՄԱԿ-ի փախստականների գլխավոր հանձնակատարի գրասենյակի մեկ-երկու ներկայացուցիչների հետ միասին»,-հայտարարեց Նալբանդյանն ու նշեց, որ ՄԱԿ-ի այլ կառույցի որեւէ ներկայացուցիչ չի մասնակցում այդ առաքելությանը: Ադրբեջանի ներկայացրած բանաձեւի նախագծի վերաբերյալ Նալբանդյանը հայտնեց, որ այդ հարցը տեղափոխվել է 65-րդ նստաշրջան, ու որ դա իրենց իրավունքն է:
Շվեյցարիայի արտգործնախարարության հայտարարության հետ կապված էլ ասաց. «Մեր թղթակիցներից մեկը, որ «Ազգ»-ից է, կապնվել է Շվեյցարիայի արտգործնախարարությանը, հարցնելով, թե Շվեյցարիայի արտգործնախարարը ինչ-որ բան ասե՞լ է ինչ-որ բանակցությունների, ինչ-որ ընթացող կամ ենթադրվելիք բանակցությունների մասին, այնտեղից պատասխանել են, որ Շվեյցարիայի արտգործնախարարը այդպիսի բան չի ասել»: Նրա սպառիչ պատասխանները թերեւս դժվար է կասկածի տակ դնել թեկուզ այն առումով, որ եթե «իրենց թղթակիցն է կապնվել», ուրեմն Նալբանդյանը նրան այնքան է վստահում, որ պատգամավորի հարցին պատասխանելիս հղում է անում «կապնվածին»:
Կարծիքներ