Միանան, չմիանան, միանան, չմիանան

Դրանք միտված են «Ա1+»-ի վերադարձը եթեր կանխելուն, հեռուստաընկերությունների թիվը կրճատելուն եւ նորերի համար հեռարձակման հաճախականություններն անհասանելի դարձնելուն: Փաստաթղթի վերջում ներկայացվող ԵԽԽՎ պահանջը ՀՀ իշխանություններին սահմանում է` ողջամիտ ժամկետներում վերանայել օրենքը` այն համապատասխանեցնելով միջազգային չափանիշներին եւ ապահովել ընդդիմության մասնակցությունը գործընթացին:
ՀՀ իշխանական դեսանտը, բնականաբար, բանաձեւին չի միացել: Բանաձեւի տակ չկա նաեւ տիկ. Փոստանջյանի ստորագրությունը, քանի որ գերադասելի է համարվել, որ բանաձեւը ներկայացնի ավելի հին, ճանաչում եւ հեղինակություն ունեցող պատգամավոր: Զարուհի Փոստանջյանը ստորագրություններին միացել է առաջին հրապարակումից հետո, որպեսզի փաստաթուղթը բաց մնա նոր ստորագրահավաքի համար: Արմեն Ռուստամյանը բանաձեւի տակ ստորագրել է:
Երկրորդ բանաձեւի տակ, որ Ադրբեջանին ուղղված կոչ է, ստորագրել է հայկական ամբողջ պատվիրակությունը: Փաստաթղթում արձանագրվում է, որ Ադրբեջանը նպատակադրված ոչնչացնում է հայկական մշակութային ժառանգությունը, չի ճանաչում ԼՂ ինքնորոշման իրավունքը, հրաժարվում է բանակցել հակամարտության հիմնական կողմ Ղարաբաղի հետ, վտանգավոր միլիտարիզացման քաղաքականություն է վարում, սեւ ցուցակի մեջ է անցկացնում ԼՂ այցելող անձանց, ներառյալ ԵԽԽՎ անդամներին: Այս փաստաթղթի տակ կա 29 ստորագրություն:
Մի վերջին հետաքրքիր մանրամասն. իշխանական դեսանտը ոչ մի հավելյալ ստորագրություն չի բերել, թեեւ հակաադրբեջանական քարոզչությունը նրանց հիմնական զբաղմունքն է ԵԽԽՎ-ում: Այստեղ կա երկու բացատրություն` կամ իշխանական դեսանտի անդամները հեղինակություն չունեն եւ անկարող են որեւէ պատգամավորի ստորագրություն բերել, կամ այնքան են տարված Մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողների` առաջիկա հայաստանյան այցը տապալելու ջանքերով, որ Ադրբեջանի վրա ժամանակ չեն ունեցել կորցնելու:
Կարծիքներ