Ի պատասխան մերկացած լրագրողուհիների, նրանց գործընկերները սոսնձել են բերանները (ֆոտոշարք)

Ի պատասխան մերկացած լրագրողուհիների, նրանց գործընկերները սոսնձել են բերանները (ֆոտոշարք)
Ի պատասխան իրենց «էրոտիկ» կոլեգաների պատրաստած օրացույցի` նվիրված Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինի ծննդյան օրվան, նույն բուհի` Մոսկվայի պետհամալսարանի նույն` ժուռնալիստիկայի մի խումբ այլ ուսանողուհիներ պատրաստել են իրենց օրացույցի տարբերակը: Օրացույցը նախորդից նախեւառաջ տարբերվում է անվանումով. նախորդ` «Մենք սիրում ենք Ձեզ, Վլադիմիր Վլադիմիրովիչ» անվան փոխարեն այն կրում է «Մենք մի քանի հարց ունենք Ձեզ, Վլադիմիր Վլադիմիրովիչ»` դրանից բխող բոլոր բովադանդակային հետեւանքներով: Այստեղ աղջիկները պատկերված են սեւ հագուստներով, սոսնձված բերաններով, եւ ամեն էջին նրանցից մեկը հարց է ուղղում Պուտինին` «Ով է սպանել Աննա Պոլիտկովսկայային», «Երբ են ազատելու Խոդորկովսկուն» եւ այլն: