Հայաստանի վերահսկիչ պալատը ստուգելու է ռուսական վարկի սպասարկման ընթացքը

Հայաստանի վերահսկիչ պալատը ստուգելու է ռուսական վարկի սպասարկման ընթացքը
Մեր տեղեկություններով՝ ՀՀ վերահսկիչ պալատը շուտով սկսելու է ստուգել անցած տարի Ռուսաստանի Դաշնությունից ստացված 500 միլիոն դոլար վարկի սպասարկման ընթացքը: Իսկ դա նշանակում է, որ կարող են բազում զեղծարարություններ բացահայտվել: Գաղտնիք չէ, որ այդ վարկից բավական մեծ չափաբաժին բաշխվել է կամայականորեն եւ նպատակահարմարության կանոնների խախտմամբ: Թե ինչքանով ՎՊ  բացահայտած տվյալները հրապարակման ենթակա կլինեն, դեռ պարզ չէ, սակայն, որ ոմանք արդեն այդ կապակցությամբ անհանգստանում են, հայտնի է: