Շահումյան ու Գետաշեն է՞լ կգնան

Շահումյան ու Գետաշեն է՞լ կգնան
Երեկ, ավարտելով դաշտային կոչվող առաքելությունը, Մինսկի խմբի համանախագահները Ստեփանակերտում ասուլիս են տվել եւ ասել, որ իրենց նպատակն է եղել «ուսումնասիրել հումանիտար այն խնդիրները, որ ունեն այնտեղ ապրող մարդիկ», եւ իրենք մտադիր են «այցելել բոլոր այն շրջանները, որտեղ հակամարտություն է եղել, եւ որոնք հակամարտության բոլոր կողմերի համար հետաքրքրություն են ներկայացնում»: Լրագրողները սա հասկացել են որպես խոստում՝ Շահումյան եւ Գետաշեն այցելելու: Բայց եթե անգամ այդ այցը կայանա, ապա` հաջորդ անգամ, քանի որ այսօր համանախագահները պետք է լինեն Քելբաջարում եւ ապա ժամանեն Հայաստան: