Ճոպանուղու բացումը միայն «վերնախավի» համար է

Հրավիրվածների թվում են Թաթարստանի Հանրապետության վարչապետը, Սամարայի նահանգապետը, Իտալիայի դեսպանը Ռուսաստանի Դաշնությունում, մի խումբ «Տրոյկա դիալոգ» ընկերությունից՝ նախագահի գլխավորությամբ, մի շարք արտասահմանյան կազմակերպությունների ղեկավարներ ու հիմնադիրներ, գրողներ, ռեժիսորներ ու աշխարհահռչակ ճարտարապետներ, հայզագի հայտնի ու անհայտ գործարարներ ու բարերարներ: Հրավիրվածների թվում է նաեւ Կոնստանտին Օրբելյանը, հայտնի պրոդյուսեր Ռուբեն Դիշդիշյանը, ռեժիսոր Տիգրան Քյոսայանը:
Բնական է, որ այս ներկայանալի անձանց կողքին «ամոթալի» կլիներ, որ տեղի բնակչությանն էլ թույլ տային մասնակցել արարողությանը: Շարքային քաղաքացիներին ուղղակի խորհուրդ են տվել հեռուստացույցով դիտել արարողությունը եւ ոտի տակ չընկնել: Եվ միայն զգուշացնելով չեն սահմանափակվել, ուղեփակոցներ են տեղադրելու ու հատուկ հրավիրատոմսերով են թողնելու, որ մոտենան ճոպանուղուն: Իմիջիայլոց, տեղեկություններ կան, որ այդ օրը ճոպանուղին չի գործելու, քանի որ աշխատանքն ամբողջությամբ ավարտված չէ: Իսկ հայաստանցիներին կթույլատրվի այս հրաշալիքին մոտենալ միայն հոկտեմբերի 16-ից յոթ օր հետո:
Կարծիքներ